Արծվիկ Մինասյանը Խոսրովի անտառից մեկնել է Բաղրամյան 26
August 15, 2017
«Խոսրովի անտառ» արգելոցում արդեն 3-րդ օրն է՝ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։
Բնապահպանության նախարարության հատուկ ստորաբաժանումները՝ նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ, երեկ մինչ ուշ երեկո շարունակել են գտնվել հրդեհի վայրում։
Այս պահին փրկարարական ծառայությունների, բնապահպանության նախարարության աշխատակիցները, կամավորները սպասում են՝ «Իլ-76» հրշեջ ինքնաթիռի թռիչքի ավարտից հետո շարունակել հրդեհաշիջման աշխատանքները։
Հիշեցնենք, որ ՌԴ-ից ժամանած հսկա ինքնաթիռը երկու թռիչք է կատարելու։
Արծվիկ Մինասյանը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, այժմ վերադառնում է Երեւան՝ ՀՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությանը մասնակցելու համար։