Կրթության եւ գիտության նախարարությունում այսօր տրվեց կրթության ոլորտի օգոստոսյան խորհրդակցությունների մեկնարկը։
«Երկու տարի է՝ մտել ենք կրթական համակարգի վերափոխումների շրջան»-բացման խոսքում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը,- «մեր ուժը նրանում է, որ կարողացանք ձեւավորել այնպիսի շեմ, որը չափելի է ու ընկալելի։ Հիմնական դաշտը եվրոպական կրթական համակարգն է»։
Նախարարը նշեց նաեւ, որ ձեւը կարողացել ենք ստեղծել, ու հիմա ժամանակն է երկրորդ փուլի անցնել ու լուծել որակի հիմնախնդիրը, առանց որի «ստեղծված ձեւը կաղավաղվի»։
Ուսուցիչների վերապատրաստման գործընթացից նախարարը դժգոհ է ու վստահ է որ ձեւափոխվելու է կրթության ազգային ինստիտուտը՝ այն դառնալու է հանրակրթության ազգային ինստիտուտ։ Այդտեղ դասագրքային մշակում է լինելու եւ դրանց էլեկտրոնային տարբերակների ստեղծում՝ պլանշետներով։ Նախարարի կարծիքով՝ նաեւ վերապատրաստման նոր մեխանիզմներ պետք է ներդնել։
Source: Yerkir Media
Link: Լեւոն Մկրտչյան. Պետք է փոխել հասարակության վերաբերմունքը ուսուցիչների նկատմամբ