Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը շուտով կհանձնվի շահագործման

August 25, 2017

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի եւ Շահումյանի շրջաններ, ծանոթացել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարության ավարտական փուլի աշխատանքներին: Շինարարները տեղադրում են ճանապարհային նշանները, ամբողջությամբ գծանշում մայրուղին:

Նախագահ Սահակյանը խորհրդակցության ժամանակ կոնկրետ հանձնարարականներ է տվել՝ ընդգծելով շինարարությունը որակյալ եւ ժամանակին ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մանրամասները՝ տեսանյութում։

Source: Yerkir Media
Link: Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը շուտով կհանձնվի շահագործման

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image