Տրանսպորտի նախարարության շենքի մոտակայքից մեկ անձ բերման է ենթարկվել
September 1, 2017
Հանրապետության հրապարակում՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում, շարունակվում են տարհանման աշխատանքները։
yerkirmedia.am-ին տեղեկացրեցին, որ աշխատակիցների տարհանումը շարունակվում է (մոտ 150 մարդ)։ Հատուկ վարժեցված շների օգնությամբ մասնագետները ստուգում են ամբողջ շինությունը (մոտ 50 սենյակ)։
Ականատեսների վկայությամբ՝ նույն տարածքից բերման է ենթարկվել մեկ անձ։