Մոսկվայամերձ Բալաշիխա քաղաքում Մաշտոցիանվան հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են հայ համայնքի, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ:
Այսպիսով, հայկական դպրոց կհաճախեն 2 տասնյակից ավելի երեխա, որոնց կուսուցանվի հայոց լեզու, գրականություն, պատմություն, ազգային երգ ու պար: Դպրոցին դասագրքերը տրամադրել է Սփյուռքի նախարարությունը, իսկ ուսուցիչները մասնակցել են վերապատրաստումների: