Իսրայելը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց

September 12, 2017

Իսրայելում ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը նախազգուշացրել է այդ երկրի քաղաքացիներին սեպտեմբերի 20-ից սկսվող արձակուրդի ընթացքում խուսափել Թուրքիա և Եգիպտոսի Սինայի թերակղզի մեկնելուց: Այս մասին հայտնում է թուրքական CNN Turk-ը:

Հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան ու Սինայի թերակղզին ջիհադիստների թիրախում են, հետևաբար այդ տեղերում մեծ է հնարավոր ահաբեկչության վտանգը:

Source: Yerkir Media
Link: Իսրայելը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image