Մեծ Բրիտանիայի արքայազն Գեորգին փորձել են առևանգել
September 14, 2017
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր Thomas’s School-ի շրջակայքում մի կին է ձերբակալվել: Մեկ շաբաթ է, ինչ այդ դպրոց է հաճախում Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի որդին՝ Մեծ Բրիտանիայի արքայազնԳեորգը: Ձերբակալվածը մեղադրվում է բրիտանական գահի ժառանգորդի առևանգման փորձի մեջ:
Այս տեղեկատվությունը հաստատել է Լոնդոնի ոստիկանությունը և հայտնել, որ արքայազնը չի տուժել, իսկ կասկածյալը գտնվում է կալանքի տակ:
Ըստ տեղական մամուլում շրջանառվող լուրերի՝ կինը հոգեկան խանգարում ունի: