Նախագահը «Եռաբլուր»-ում հարգել է հայորդիների հիշատակը

September 21, 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ին այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցեց իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

«Եռաբլուր»-ին այցելել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, օրենսդիր և գործադիր մարմինների այլ ներկայացուցիչներ:

Քաղաքական և հոգևոր առաջնորդները ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի և Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, այնուհետ Պատվո պահակախմբի ուղեկցությամբ ՀՀ նախագահը ծաղկեպսակ դրեց արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Source: Yerkir Media
Link: Նախագահը «Եռաբլուր»-ում հարգել է հայորդիների հիշատակը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image