Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը

October 2, 2017

Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:

Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին:

Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:

Ուղևորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:

Տոմսերի գները տատանվում են 9 520 դրամից պլացկարտում վերևի տեղի համար մինչև 20 120 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար

Source: Yerkir Media
Link: Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image