Մի քանի ժամ առաջ Մոսկվայում՝ 83 տարեկան հասակում՜ մահացել է հեռուստատեսային բժշկող Ալան Չումակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Դմիտրի Գորդոնը։
Հիշեցնենք, որ Ալան Չումակը եւ Անատոլի Կաշպիրովսկին Խորհրդային Միությունում 1980-ականների վերջին համամիութենական հեռուստաալիքներով այսպես կոչված առողջության սեանսեր էին անցկացնում: