Սերբիայի Նովի-Սադ քաղաքի «Spens Arena» մարզապալատում անցկացվող սամբոյի պատանիների և աղջիկների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը նվաճել է 3 մեդալ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից՝ հավելելով. «Բրոնզե մեդալակիրներ դարձան երիտասարդներից Ֆելիքս Դանիելյանը /48կգ/ և Վահագն Չալյանը /82կգ/:
Հայաստանը ներկայացնող Բորիս Շատվերյանն արժանացավ արծաթե մեդալի:
Հոկտեմբերի 14-ին մրցագորգ կմտնեն պատանիներից Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Կարեն Հովհաննիսյանը՝ 81 կգ, Արման Մանուկյանը՝+87 կգ, Երիտասարդներից՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ, Գրիգոր Սահակյանը՝ 90 կգ, Գոռ Գյունաշյանը՝ +100 կգ և Անի Տեր-Հարությունյանն /44 կգ/ ու Աննա Մկրտչյանը /+80 կգ/»:
Source: Yerkir Media
Link: Սամբոյի աշխարհի պատանեկան առաջնութունում Հայաստանի հավաքականը 3 մեդալ է նվաճել