Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտգործնախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել 650-ամյա հոբելյանի կապակցությամբ հայ համայնքին ուղղված Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի ջերմ ուղերձը և երեկ այդ երկրի Սենատում նույն առիթով ընդունված բանաձևը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Լեհաստանի հետ հարաբերությունների խորացմանը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում:

Արտգործնախարար Վաշչիկովսկին Հանրապետության նախագահին ներկայացրել է Հայաստան իր այցի նպատակն ու հայ գործընկերոջ հետ այսօր ունեցած հանդիպման արդյունքները: Զրուցակիցները հայ-լեհական երկկողմ հարաբերություններից բացի անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը, բրյուսելյան առաջիկա գագաթաժողովին և Հայաստանի ակնկալիքներին այդ գագաթաժողովից:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին:

 

Source: Yerkir Media
Link: Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտգործնախարարին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image