Կարեն Կարապետյան. Խիստ անթույլատրելի իրավիճակ է Արարատի մարզում

October 26, 2017

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարականն առնչվում էր շրջակա միջավայրի աղտոտվածության վերացման ու կանխարգելմանը։

Վարչապետն ասաց, որ նախկինում հանձնարարական հնչեցվել էր պատասխանատվությունների խստացման վերաբերյալ, որը մշակման փուլում է: «Հայտնաբերվել են գերաղտոտվածության դեպքեր, խիստ անթույլատրելի իրավիճակ է Արարատի մարզում, արձանագրվել են նաև ոռոգման ու կոյուղու ջրերի խառնվելու դեպքեր, որոնք վնաս են հասցնում միջավայրին ու գյուղատնտեսությանը», — ասաց վարչապետը:

Նա արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման ու զարգացման, գյուղուտնտեսության և առողջապահության նախարարներին ու ջրային տնտեսության պետկոմի նախագահին հանձնարարեց ձեռնարկել միջոցներ՝ ոռոգման ու կոյուղու ջրերի խառնման դեպքերի վերացման ու բացառման համար։ Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաեւ երկամսյա ժամկետում մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել նման դեպքերը կանխարգելելու ու պատճառված վնասների փոխհատուցման ապահովմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություններ։

«Պետք է ուսումնասիրել այս խնդիրը ու կիրառել համապատասխան գնահատականներ ու պատժամիջոցներ», — եզրափակեց վարչապետը:

Source: Yerkir Media
Link: Կարեն Կարապետյան. Խիստ անթույլատրելի իրավիճակ է Արարատի մարզում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image