Ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն ՝ համաձայն 2015թ-ի դեկտեմբերին կառավարության հաստատած «Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» ծրագրի:
Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 15-րդ նիստում Սերժ Սարգսյանն ասել է, որ բազիսային էլեկտրաէներգիայի ստեղծման կառուցվածքում Ատոմակայանի առկայությունը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը:
Միջին եւ ցածր ռադիոակտիվ թափոնների պահպանման նպատակով պատրաստվելու են 300 տարի շահագործման ժամկետով հատուկ բետոնե տարաներ, որոնցում միջին ու ցածր ռադիոակտիվ թափոնները սկզբնական մշակումից հետո կամփոփվեն ու կպահվեն: