Մեքսիկայում ֆուտբոլիստների են գնդակահարել

October 30, 2017

Առնվազն 2 մարդ է սպանվել Մեքսիկայի Գերերո նահանգի Չիլպանսինգո քաղաքում, տեղեկացնում է MVS Noticias կայքը։ Կիրակի օրը մի քանի զինյալներ կրակ են բացել սիրողական ֆուտբոլային հանդիպման ժամանակ՝ որպես թիրախ ընտրելով ֆուտբոլիստներին։ Արդյունքում երեք մարդ վիրավորվել է, նրանցից երկուսն ավելի ուշ մահացել են, մեկի վիճակը ծանր է։

Գերերո նահանգը հանցավորության առումով ամենավտանգավորներից է Մեքսիկայում։ Այստեղ իսկական պատերազմ է մղվում հանցախմբերի միջեւ՝ դեպի ԱՄՆ թմրանյութերի տարանցիկ ուղիների վերահսկողության համար։

Սա այն նահանգն է, որտեղ 2014-ի սեպտեմբերին կորել էին 43 ուսանողներ։ Հետագայում պարզվեց, որ նրանց առեւանգել են ոստիկաններն ու հանձնել Իգուալա քաղաքի հանցախմբերից մեկին։ Բոլոր ուսանողները սպանվել էին։

 

 

Source: Yerkir Media
Link: Մեքսիկայում ֆուտբոլիստների են գնդակահարել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image