Թրամփը «Գրին քարտի» վիճակախաղը չեղարկելու գործընթաց է սկսում
November 2, 2017
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել չեղարկել «Գրին քարտի» վիճակախաղը: Պատճառն այն է, որ օրերս Մանհեթենումահաբեկչություն կատարած Ուզբեկստանի քաղաքացի Սայֆուլո Սաիպովը ԱՄՆ է ժամանել Դիվերսիֆիկացման վիճակախաղով (Green Card):
«Այսօր ես սկսում եմ ծրագրի դադարեցման գործընթացը, եւ Կոնգրեսին խնդրելու եմ անմիջապես սկսել աշխատանքները»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Նշենք, որ «Գրին քարտի» վիճակախաղը գործում է 1990 թվականից: