Հայ շախմատիստներն այսօր կհանդիպեն ադրբեջանցիների հետ

November 3, 2017

Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների մրցակիցները Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում հայտնի են:

Մեկօրյա հանգստից հետո շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը վերսկսվում է: Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Ադրբեջանի ընտրանու հետ: Կանանց թիմի մրցակիցը Հունգարիան է:

5 տուրերից հետո Հայաստանի տղամարդկանց թիմը ունի 8 միավոր և կիսում է 2-5 տեղերը: Առաջին տեղում Խորվաթիայի ընտրանին է 9 միավորով:

Կանանց ընտրանին 13-րդ տեղում է և ունի միայն 6 միավոր: Այստեղ առաջատարը Ռուսաստանն է` 10 միավորով:

Source: Yerkir Media
Link: Հայ շախմատիստներն այսօր կհանդիպեն ադրբեջանցիների հետ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image