Գյումրիում տնակում բնակվող եւս մի ընտանիք բնակարան ստացավ

November 10, 2017

Գյումրիում 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքն այլևս տնակում չի բնակվի:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությամբ ևս մեկ տնակաբնակ ընտանիքի հանձնվեց սոցիալական բնակարան:

Երեք սենյականոց, կոմունալ բոլոր հարմարություններն ունեցող բնակարանը ձեռք է բերվել ավստրալահայ հասարակական ու մշակութային գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմական խորհրդի փոխնախագահ, Ստեփան Գրքաշարյանին և նրա տիկնոջը՝ Հիլդա Գրքաշարյանին անձնական միջոցներով:

Ռեգինայի ընտանիքը Գյումրի է տեղափոխվել 29 տարի առաջ Բաքվից, հայրը՝ Ղարիբ Արուստամյանը զոհվել է Արցախի ինքնապաշտպանության ժամանակ: Նախ` մայրիկի հետ, ապա արդեն ամուսնու հարազատների հետ է տնակում ապրել, իսկ, երբ ընտանեկան խնդիրների պատճառով ընտանիքը բաժանվել է, Ռեգինան կրկին առանձին տնակում է ապրել արդեն երկու զավակների հետ: Ընտանիքը բնակարան տեղափոխվեց նոյեմբերի 10-ին:

 

Source: Yerkir Media
Link: Գյումրիում տնակում բնակվող եւս մի ընտանիք բնակարան ստացավ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image