«Աշխարհն անհեթեթությունների վրա է կանգնած». Դոստոևսկու ծննդյան օրն է

November 11, 2017

«Անհեթեթությունները շատ ու շատ անհրաժեշտ են երկրի վրա։ Աշխարհն անհեթեթությունների վրա է կանգնած, և առանց դրանց գուցե ոչինչ էլ տեղի չունենար աշխարհում»։

Ֆ. Դոստոևսկի, «Կարամազով եղբայրներ»

Այսօր ռուս գրող, գրականագետ, փիլիսոփա Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու (1821-1881 թթ) ծննդյան օրն է: Դոստոևսկին ռուս գրականության դասականներից է և համաշխարհային գրականության լավագույն վիպագիրներից մեկը:

Դոստոևսկու ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են զբաղեցնում համաշխարհային գրականության գանձարանում, հատկապես՝ «Կարամազով եղբայրներ»-ը, «Ոճիր և պատիժ»-ը, «Ապուշը», «Աղքատ մարդիկ»-ը, «Գրառումներ ընդհատակից»-ը, «Դևեր»-ը:

 

Source: Yerkir Media
Link: «Աշխարհն անհեթեթությունների վրա է կանգնած». Դոստոևսկու ծննդյան օրն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image