Հարի Փոթերի մասին առաջին գիրքը վաճառվել Է 140 հազար դոլարով
November 16, 2017
Լոնդոնում աճուրդի ժամանակ 106 հազար ֆունտով (140 հազար դոլարով) վաճառվել է Ջոան Ռոուլինգի «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը» գրքի առաջին հրատարակությունը (1977 թ.): Գրքում եղել է հեղինակի ստորագրությունը և «Միրայի, Նաստասիայի եւ Քայի համար, սիրով՝ Ջոից» բովանդակությամբ գրությունը:
Գրքի նախնական արժեքը գնահատվել է 30-40 հազար ֆունտ սթերլինգ:
Հավելենք, որ «Հարի Փոթերը եւ փիլիսոփայական քարը»-ը թարգմանվել է 59 լեզուներով, ընդհանուր տպաքանակը կազմել Է ավելի քան 450 միլիոն օրինակ: Ջոան Ռոուլինգը Forbes հանդեսի վարկածով դարձել Է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող հռչակավոր մարդը: Անցած տարի նա վաստակել Է շուրջ 95 միլիոն դոլար: