«Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է»․ ցուցանակներ Երեւանում

November 17, 2017

ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ Երևանի բոլոր ժամանցի վայրերում տեղադրվել են «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է» ցուցանակներ։

ՀՀ կառավարության նոյեմբերի 16-ին տեղի ունեցած նիստում քննարկվեց ժամանցի վայրերում անչափահասներին ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ վաճառելու խնդիրը: Վաճառքը նախականխելու նպատակով ոստիկանության ՔՀԳ վարչության նախաձեռնությամբ Երևանի բոլոր ժամանցի վայրերում անչափահասների գործերով ծառայողները տեղադրել են ցուցանակներ՝ «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է» գրառմամբ: Ժամանցի վայրերի տնօրեններն էլ զգուշացվել են: Միջոցառումն իրականացվելու է նաև մարզերի ժամանցի վայրերում:

Source: Yerkir Media
Link: «Անչափահասներին ալկոհոլի և ծխախոտի վաճառքը խստիվ արգելվում է»․ ցուցանակներ Երեւանում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image