Ռուսական կայքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի բնության մասին
November 18, 2017
Ռուսական «kovcheg.me» կայքը ֆիլմ է նկարահանել Հայաստանի մասին, որում ներկայացնում է Լեռնային Հայաստանի վայրի բնության գաղտնիքները և անդրադարձ կատարում երկրի լեռնային անտառներում ապրող բեզոարյան այծերին:
Ֆիլմի նկարագրությունում նշված է, որ վայրի բնության մեջ կյանքը միշտ գաղտնիք է, որը բացահայտելու հարցում օգնել են նկարահանման ժամանակակից մեթոդները:
«Հրավիրում ենք մեզ հետ միասին այցելել Լեռնային Հայաստան և ավելի մոտիկից ծանոթանալ վայրի բնակիչներին»,- ասված է ֆիլմի նկարագրության մեջ:
Ֆիլմը նկարահանել են 2013-2016թթ.: Այն պատմում է Հայաստանի տարածքում իրականացրած մի քանի արշավների մասին: