Ամուլսարի ոսկու հանքում շինարարական աշխատանքների ավարտն արդեն նշմարելի է
November 18, 2017
Ամուլսարի հանքում արդեն հստակ կարելի է պատկերացնել՝ ոսկին ինչպես է արդյունահանվելու: Կույտային տարրալվացման հարթակը կառուցման ընթացքում է: 19 մմ խոշորությամբ մանրացված հանքաքարը կտեղադրվի հարթակի վրա: Հետո ցիանային նոսր լուծույթը կաթիլային համակարգով կխառնեն հանքաքարին, եւ կստացվի ոսկով հարստացած լուծույթ: Հարթակի տակ կառուցվելու է մեկուսիչ շերտ, որը կբացառի ցիանային ջրի թափանցումը հողի մեջ: Ոսկով հարստացված լուծույթը կանցնի մի շարք փուլերով եւ կհասնի ոսկու կորզման գործարան: