Նոյեմբերի 20-ին՝ ժամը 01:11-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 90-րդ կմ-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2109» մակնիշի В037 АР 152 (վարորդ՝ 1989 թ. ծնված Գ. Ս.) և «OPEL» մակնիշի 35 MX 437 (վարորդ՝ 1977 թ. ծնված Մ. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ 1986 թ. ծնված Ա. Պ., 1987 թ. ծնված Ա. Գ. և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գ. Ս.-ը հոսպիտալացվել են Սևանի բժշկակական կենտրոնում, որտեղ բժիշկները Գ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության։