Գերմանիայում մեքենան մխրճվել է բազմության մեջ, կան վիրավորներ

November 26, 2017

Գերմանական Կուկսհաֆեն քաղաքում մեքենան մխրճվել է բազմության մեջ։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, կա 6 վիրավոր, որոնցից 4-ի վիճակը ծանր է։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

29-ամյա վարորդը ոստիկանությունում է։ Ըստ իրավապահների՝ նա եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Թեեւ ենթադրվում է, որ նա կարող էր դիտավորյալ քշել մարդկանց վրա, այնուամենայնիվ, դեռ սա մնում է վարկած։

Միջադեպի մանրամասնությունները պարզելու համար կատարվում է քննություն։

Source: Yerkir Media
Link: Գերմանիայում մեքենան մխրճվել է բազմության մեջ, կան վիրավորներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image