Պաշտոնից հեռանալու դիմաց Մուգաբեն ստացել է 10 միլիոն դոլար կանխիկ գումար

November 27, 2017

Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն պաշտոնից հեռանալու դիմաց ստացել է իրավաբանական հետապնդումից անձեռնմխելիություն իր կառավարման տարիներին կատարած քայլերի առնչությամբ, ինչպես նաև 10 միլիոն դոլար կանխիկ գումար:

Նշված գումարի կեսը Մուգաբեն ստացել է տեղում: Բացի այդ, նրան մինչև իր կյանքի վերջ կտրվի ամսական աշխատավարձ իր ստացած վերջին նախագահական աշխատավարձի չափով՝ 18 հազար դոլար: Ռոբերտ Մուգաբեն կստանա նաև առողջապահական ապահովագրություն և անշարժ գույքի պաշտպանվածության երաշխիքներ:

Source: Yerkir Media
Link: Պաշտոնից հեռանալու դիմաց Մուգաբեն ստացել է 10 միլիոն դոլար կանխիկ գումար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image