Մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է ավելի քան 7 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
November 30, 2017
ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից նոյեմբերի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 47 իրավախախտում, 13 դեպքի (որից 2-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 810.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 7.053.300 ՀՀ դրամ:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 33 դեպք, կենդանական աշխարհի պահպանության ոլորտում՝ 6 դեպք, մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտներում՝ 5 դեպք, ընդերքի պահպանության ոլորտում՝ 2 դեպք, :
Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 666.200 ՀՀ դրամ: