Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են բնակչության շուրջ 15 տոկոսը

December 4, 2017

Դեկտեմբերի 3-ին նշվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, և այդ առիթով Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցանկանում է անդրադարձ կատարել այն ձեռքբերումներին ու ներդրմանը, որ ունեցել են Հայաստանի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները հասարակությունն առավել արդար ու հավասար դարձնելու հարցում: Նրանց ներդրումը հասարակության մեջ դրսևորվում է տարբեր ձևերով: Նրանք խորհրդարանականներ են, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, ուսուցիչներ, իրավաբաններ, արվեստագետներ, աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներ: Միջազգային ասպարեզում հաշմանդամություն ունեցող Հայաստանի քաղաքացիները հպարտությամբ ներկայացրել են իրենց երկրի մշակույթն ու ժառանգությունը և ի ցույց դրել իրենց ունեցած ձեռքբերումները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են բնակչության շուրջ 15 տոկոսը:

Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1992թ.-ից նշվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն այս տարի ընթանում է «Դեպի կայուն ու կենսունակ հասարակություն՝ բոլորի համար» խորագրի ներքո: Հայաստանը՝ իր ստորագրությունը դնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ու ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ներքո, իր աջակցությունն է հայտնել այդ երկու փաստաթղթերում առաջ քաշված հիմնական սկզբունքների վերաբերյալ, այն է՝ ցանկացած տեսակի հաշմանդամություն ունեցող ցանկացած անձի համար պետք է ապահովված լինեն մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

Դեսպանությունը խրախուսում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանմանն ու իրազեկության մեծացմանն ուղղված հետագա աշխատանքների իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

Source: Yerkir Media
Link: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են բնակչության շուրջ 15 տոկոսը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image