Շվեյցարիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

December 4, 2017

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի նորընտիր նախագահ է ընտրվել Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի համանախագահ Դոմինիկ դը Բյումանը:

Շվեյցարական La Gruyere թերթին տված հարցազրույցում դը Բյումանը տեղեկացրել է, որ իր օտարերկյա առաջին այցելություններից մեկը կատարելու է Հայաստան. «Պատվիրակության պաշտոնական այցեր են լինելու՝ նախ փետրվարի 3-8-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան: Այն իմ նախասիրության երկիրն է. ես հասել եմ խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչմանը»:

Դոմինիկ դը Բյումանը շեշտել է նաև, որ իր նախագահության ընթացքում նախատեսում է նաև օտարերկրյա այցեր կատարել Բրազիլիա, Ֆրանսիա և Գերմանիա:

Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը նախագահում է նաև երկրի խորհրդարանի վերին պալատի՝ Նահանգների (կանտոնների) խորհրդի նիստերը:

 

Source: Yerkir Media
Link: Շվեյցարիայի խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image