Հանրապետությանտարածքում դեկտեմբերի 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օրվա երկրորդ կեսից մինչև դեկտեմբերի 7-ի օրվա երկրորդ կեսը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ ձյան տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևանքաղաքում դեկտեմբերի 6-ի օրվա երկրորդ կեսից մինչև դեկտեմբերի 7-ի օրվա երկրորդ կեսը սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի, նաեւ ձյան տեսքով: Գիշերը կդիտվի +4, ցերեկը՝ + 5, երեկոյան՝ +2 աստիճան ջերմություն։