Նշվել է ԶՈՒ հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը
December 9, 2017
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 8-ին նշվել է զինված ուժերի հոգեւոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հոգեւոր այրեր:
Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Վրթանեսեպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրել է առաջնորդության ստեղծման պատմությունն ու անցած 20-ամյա ուղին: Հայ Եկեղեցում ԶՈՒ հոգեւոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին, հիմնական խնդիրներն են զինված ուժերի անձնակազմին դաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով եւ ազգային-հայրենասիրական ոգով: