«Ապրած և չապրած տարիներ»-ը՝ առաջին հորիզոնականում

December 17, 2017

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Վարդգես Պետրոսյանի «Ապրած և չապրած տարիներ» գիրքը:

Իր դիրքերը մեկ հորիզոնականով զիջել և երկրորդ տեղն է զբաղեցրել Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը:

Երրորդ տեղում Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն է:

«Աննա Ֆրանկի օրագիրը» այս շաբաթ չորրորդն է:

Հինգերորդ հորիզոնականում Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունն է:

Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գործը զիջել է իր դիրքերը և վեցերորդն է:

Մեր ցանկ է վերադարձել և յոթերորդ տեղն է գրավել Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն:

Ութերորդ հորիզոնականում Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքն է:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Մարդկանց երկիր»-ը իններորդն է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գիրքը:

Source: Yerkir Media
Link: «Ապրած և չապրած տարիներ»-ը՝ առաջին հորիզոնականում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image