Ամենահետաքրքիր վայրերի տասնյակը՝ ըստ National Geographic-ի
December 17, 2017
National Geographic հանդեսի խմբագրությունը կազմել է զբոսաշրջիկների համար ամենահետաքրքիր վայրերի ցուցակը:
Առաջին հորիզոնականում է Եթովպիայի Հարար քաղաքը: Ճանապարհորդներին այստեղ կարող են հետաքրքրել 82 մզկիթները, երկրում լավագույն գարեջուրը եւ հիանալի սուրճը։
Երկրորդ տեղում է Արգենտինայի Ժուժույի նահանգը: Նահանգի գլխավոր տեսարժան վայրը Քեբրադա դե Ումաուակա հովիտն է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում:
Ցանկում երրորդ տեղը փորձագետները հատկացրել են Թբիլիսիին:
Չորրորդ եւ հինգերորդ հորիզոնականներում են Ավստրալիայի Սիդնեյը եւ Մեքսիկայի Օախակայի նահանգը: Հրատարակության փորձագետները տասնյակում ներառել են նաեւ Վիեննան, ՀավայներիՕահու կղզին, Մալմյոն, Հորդանանը եւ Դուբլինը։