Կառավարության այս տարվա վերջին նիստն ավանդույթի համաձայն վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է հանձնարարականներով։ Վարչապետի մաղթանք- հանձնարարականն էր՝ լավ նոր տարի անել ու վայելել վերջին երկար արձակուրդները։
«Բայց ոնց որ այդքան էլ ուրախ չեք»,- նշել է Կարապետյանն ու հավելել,-«Հունվարին առաջին 15 օրվա ընթացքում ամփոփելու ենք, ներկայացնելու հանրությանն ինչ ենք արել, հաջորդ 15 օրերի ընթացքում բոլոր գերատեսչություններով, նախարարություններով ֆիքսելու ենք 2018 թվականի անելիքները»: