Անանդն արագ շախմատի աշխարհի չեմպիոնն է, Արոնյանը 29-րդն է

December 29, 2017

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում  ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որտեղ չեմպիոն դարձավ Վիշվանաթան Անանդը՝ հավաքելով 10,5 միավոր:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 15 հնարավորից հավաքեց 9 միավոր և զբաղեցրեց 29-րդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը հավաքեց 8,5, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը`8-ական, Տիգրան Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը`7-ական:

Դեկտեմբերի 29-ին կկայանան կայծակնային շախմատի 1-11-րդ տուրերը:

Source: Yerkir Media
Link: Անանդն արագ շախմատի աշխարհի չեմպիոնն է, Արոնյանը 29-րդն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image