Քաղսիում ավտոմեքենան ընկել է ջրատարը

December 29, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 29-ին՝ ժամը 18:25-ին, ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ընկել ճամփեզրի ջրատարը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Քաղսի գյուղի վերջնամասում «Opel Astra G» մակնիշի 34 FO 978 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և ընկել ճամփեզրի ջրատարը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից և հրաժարվել բժշկական օգնությունից:

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված:

Source: Yerkir Media
Link: Քաղսիում ավտոմեքենան ընկել է ջրատարը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image