Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է

January 5, 2018

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին ժամը 11:00-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին  բուք է:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

 

Source: Yerkir Media
Link: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image