Հունվարի 19-ին` ժամը 21:48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի մոտակայքում բախվել են «Opel Astra» մակնիշի 34 TM 540 (վարորդ՝ Ա. Մ.), «BMW X5» մակնիշի 55 UU 009 (վարորդ՝ Է. Ե.), «Toyota Land Cruiser» մակնիշի 001 CC 02 (վարորդ՝ Ա. Հ.) և կայանած «Toyota Camry» մակնիշի 77 MR 770 (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 1999 թ. ծնված Ռ. և 2000 թ. ծնված Յ. Ս.-երը տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, իսկ 1996 թ. ծնված Թ. Ե.-ը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ:
Բժիշկները Յ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ռ. Ս.-ինը և Թ. Ե.-ինը՝ բավարար:
Source: Yerkir Media
Link: Բաղրամյան պողոտայում 4 մեքենաներ են բախվել. տուժածներից մեկի վիճակը ծանր է