«Ջրի տենդ»՝ ԱՄՆ-ում

January 21, 2018

«The New York Times» թերթը հոդված է հրապարակել ԱՄՆ-ում տարածված նոր թրենդի՝ «Կենդանի ջրի» մասին, որով մարդկանց խրախուսում են սովորական հում ջուր խմել:

ԱՄՆ-ի արևմտյան ափերին միաժամանակ մեկնարկել են մի քանի նոր ստարտափեր, որոնք սպառողներին առաջարկում են, անցնել այսպես կոչված, «կենդանի ջրի»: Բիզնեսի ռազմավարության հիմքում հետևյալ ուղերձն է՝ ծորակի սովորական ջուրը զուրկ է վնասակար նյութերի 99 տոկոսից, բայց եւ անկենդան է:

«The New York Times»-ի այս թեմայով հրապարակումը մեծ տարածում է գտել, թեմային անդրադարձել են «Time»-ը, «The Washington Post»-ը, «Slate»-ը, «Vice»-ը, այլ պարբերականներ:

Սակայն գիտնականները, ովքեր «կենդանի ջրի» ուսումնասիրություններ են անցկացրել, ցույց են տվել, որ հեղուկը, որը ենթադրաբար համարվում է էկոլոգիապես մաքուր, իրականում կարող է պարունակել մի ամբողջ փունջ վնասակար մանրէներ:

«Կենդանի ջուրը» սովորական ջրից շատ ավելի թանկ է: «Live Water» ընկերությունը 10 լիտրանոց տարայով ջուրը վաճառում է 36 դոլարով:

Սան Դիեգոյի խանութում  3.8 լիտր ջուրն արժե 2,5 դոլար: Օրվա ընթացքում այս խանութը վաճառում է մոտ 3,4 հազար լիտր «կենդանի ջուր»:

Source: Yerkir Media
Link: «Ջրի տենդ»՝ ԱՄՆ-ում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image