Կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն

February 1, 2018

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ասաց, որ օրենքով սահմանվել է, որ կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն:

«Վարչապետի որոշմամբ` նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց», — ասաց Դավիթ Հարությունյանը: Նախարարի խոսքով` Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել Կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Ներկայումս կառավարության նիստերը դռնբաց են։

Source: Yerkir Media
Link: Կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image