Մոսկվայի մոտակայքում «Ան-148» մարդատար ինքնաթիռ է կործանվել
February 11, 2018
«Ան-148» մարդատար օդանավը ռադիոտեղորոշիչների տեսադաշտից կորել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո, փետրվարի 11-ին՝ Մոսկվայի ժամանակով 14։27-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15։27)։ Այն կատարում էր Մոսկվա-Օրսկ չվերթը։
Օդանավում եղել է 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։
ՌԴ ԱԻՆ-ում հաստատել են, որ օդանավի բեկորները հայտնաբերվել են Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանում և այնտեղ փրկարարներ է ուղարկել։ Բացվել է թեժ գիծ, տեղեկատվություն կարելի է ստանալ 8-800-775-17-17 հեռախոսահամարով։
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մոսկվայի մոտ Ան-148 օդանավի կործանման դեպքով։
Օդանավի կործանման պատճառ կարող էին լինել եղանակային պայմանները, ինչպես նաև անձնակազմի սխալը։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի վթարից հետո ոչ ոք ողջ չի մնացել։