Պրոֆեսոր Գերլինգը երկար ուսումնասիրություններից հետո Ժնևում 1930թ. գիրք հրատարակեց, որտեղ կանանց խորհուրդներ է տալիս տղամարդ ընտրելու ճիշտ եղանակների մասին:
Եվ այսպես, պետք չէ ամուսնանալ այն տղամարդու հետ, ով՝
Վստահ է, որ այն, ինչ անում է, ճիշտ է, հիանալի և աննման:
Հայելու մոտով անցնելիս չի կարողանում չհիանալ իրենով:
Ամեն շաբաթ կամ ավելի հաճախ փոխում է ընկերուհիներին:
Խաղամոլ կամ հարբեցող է:
Ծանր հիվանդ է, քանի որ ընտանեկան օջախը, որը պետք է հիմնեն երիտասարդ ամուսինները, առողջարան չէ, այլ բույն, ուր պետք է ծնվի նոր, առողջ սերունդ:
Հայտնի է իր տկարամտությամբ:
Արժեքային համակարգ չունի, օրինակ, ստախոս է:
Կնոջը, իսկ հետո՝ նաև երեխաներին արժանավայել պահելու համար բավականաչափ ջանք չի գործադրում:
Ժլատ է և իր կնոջը նվերներ չի տալիս, թատրոն կամ հանգստանալու չի տանում:
Չի ուզում գիտակցել, որ կինը պետք է ուրախ լինի և երջանիկ: Չէ՞ որ նրա տրամադրությունն ու առողջությունն ընտանեկան հաջող կյանքի հիմքն են:
Անհավասարակշիռ բնավորություն ունի:
Անգամ 5 րոպե հանգիստ մի տեղում չի նստում:
Շան հաչոց կամ կոտրվող ապակի հիշեցնող ձայն ունի, քանի որ այդ ձայնը վկայում է նրա՝ փնթփնթան և անհամբեր լինելու մասին: Այդ տղամարդը ոչ մի դեպքում չի կարող բարի լինել:
Ձեզնից մեծ է 12 և ավելի տարիներ, կամ դուք եք նրանից նույնքան մեծ:
Հայտնի անձնավորություն է, հանճարեղ նկարիչ, դերասան, գիտնական, երաժիշտ կամ բժիշկ: Հիմնականում այս մարդիկ նյարդային են, ամբողջությամբ տարված իրենց գործով:
Դոն Ժուան է: Այդպիսի տղամարդն առողջ ընտանիք ստեղծել չի կարող:
Հասարակաց տներ հաճախողներին: Չէ՞ որ նրանք այդպիսով ձեռք են բերում հիվանդ մարմին և հոգի: Ամուսնանալով՝ նա վստահ է, որ առողջ է, սակայն նրա մեջ թաքնված են հիվանդություններ, որոնք հետագայում կկործանեն թե′ կնոջը, թե′ ընտանիքը:
Զգուշացեք նաև այն տղամարդուց, ով տան միակ տղան է: Այդպիսի տղամարդիկ սերում են մորից, ով տառապում է ինֆանտիլիզմով, երբ զրկված է էլի երեխաներ ունենալու հնարավորությունից: