Պերուի դեռահասների կենտրոնում 5 մարդ է զոհվել հրդեհից

February 15, 2018

Առնվազն 5 մարդ է զոհվել, 29-ը այրվածքներ են ստացել Պերուի անչափահասների ուղղիչ կենտրոնում բռնկած հրդեհի հետեւանքով: Դեպքը տեղի է ունեցել Տրուխիլիո քաղաքում:

Կենտրոնի տնօրեն Խուլիո Մագանի խոսքով՝ բռնկումը սկսվել է փետրվարի լույս 14-ի գիշերը բանտարկյալների՝ հակամարտող խմբավորումների ընդհարումից հետո: Նրանք այրել են ներքնակները, որից հետո կրակը տարածվել է մյուս հարկաբաժինները: Օգնության հասնելու համար իշխանություններն ստիպված են եղել քանդել ուղղիչ հաստատության պատերը: Հիվանդանոցներ է տեղափոխվել առնվազն 15 մարդ՝ թունավորման ախտանշաններով։

Source: Yerkir Media
Link: Պերուի դեռահասների կենտրոնում 5 մարդ է զոհվել հրդեհից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image