Սերժ Սարգսյանը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում
February 18, 2018
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Գերմանիայում է, որտեղ նախօրեի ուշ երեկոյան ավարտվեց Մյունխենի անվտանգության համաժողովը, որի ժամանակ նախագահը հանդես եկավ ելույթով: Համաժողովին մասնակցում էին աշխարհի տարբեր պետությունների ղեկավարներ, նախարարներ եւ դիվանագետներ: