Քլունիները 500 հազ. դոլար կտրամադրեն ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողության խստացման միջոցառումների համար
February 21, 2018
Հոլիվուդյան դերասան եւ ռեժիսոր Ջորջ Քլունին եւ նրա կինը՝ Ամալը, մտադիր են 500 հազար դոլար տրամադրել ԱՄՆ-ում այն միջոցառումների անցկացման համար, որոնք ուղղված են զանգվածային հրաձգության նոր միջադեպերի կանխմանը: Այս մասին ասված Է Քլունիի հայտարարության մեջ, որը փետրվարի 20-ին հրապարակվել Է People հանդեսում:
Դերասանն արձանագրել Է, որ ինքը եւ իր կինը «ոգեշնչված են» Փարքլենդի (Ֆլորիդայի նահանգ) դպրոցի աշակերտների, ակտիվիստների «համարձակությունից եւ պերճախոսությունից»: