Գյումրու քաղաքապետը ստացել է Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրը
February 21, 2018
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ստացել է Հռոմի Սրբազան Քահանայապետի օրհնության գիրը: Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի օրհնության գրում գրված է. «Սուրբ Հայր Ֆրանցիսկոսը սրտանց հաղորդում է իր առաքելական օրհնությունը Սամվել Բալասանյանին՝ մաղթելով Աստվածային շնորհների առատություն՝ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ»:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 25-ին, Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետը պատարագ է մատուցել Գյումրու Վարդանանց հրապարակում: