Տարբեր ոլորտներում աչքի ընկած երիտասարդները մրցանակներ ստացան

February 21, 2018

Երևանում փետրվարի 21-ին տեղի ունեցավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից 2-րդ տարին անընդմեջ իրականացվող երիտասարդական մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը և պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի խրախուսել 2017-ին նշանակալի հաջողությունների հասած երիտասարդներին, երիտասարդական խմբերին և հասարակական կազմակերպություններին, արժևորել նրանց ձեռքբերումները:

Մրցանակաբաշխությունն անցկացվել է հետևյալ անվանակարգերում՝ Երիտասարդ բնապահպան, Երիտասարդ գյուղատնտես, Երիտասարդ գիտնական, Երիտասարդ մշակութային գործիչ/կոլեկտիվ, Երիտասարդ հայրենիքի պաշտպան, Երիտասարդական աշխատող, Երիտասարդ մարզիկ, Երիտասարդ հայրենադարձ, Երիտասարդ գործարար։

Հաղթողներին հավաստագիր և մրցանակներ հանձնվեցին համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների կողմից:

Source: Yerkir Media
Link: Տարբեր ոլորտներում աչքի ընկած երիտասարդները մրցանակներ ստացան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image