Արմեն Սարգսյանը նախագահ կդառնա առաջին իսկ քվեարկությամբ

February 24, 2018

Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն` առանց կասկածի առաջին իսկ քվեարկությամբ ընտրվելու հնարավորություն է ստացել։ Բանն այն է, որ շաբաթ օրը կայացած «Ծառուկյան» խմբակցության նիստի ժամանակ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց Հանրապետականի եւ Դաշնակցության միասնական թեկնածուին կողմ քվեարկելու իրենց որոշման մասին։ Համաձայն Սահմանադրության՝ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ձայների ընդհանուր թվի առնվազն երեք քառորդը, այսինքն 105 պատգամավորից առնվազն 79-ի քվեն:

Եթե առաջին փուլում Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները։

Հանրապետական եւ Դաշնակցություն խմբակցությունների քվեները միասին 65-ն էին եւ չէին բավարարում, որ առաջին փուլով հաղթեր Արմեն Սարգսյանը։ Իսկ «Ծառուկյան» խմբակցության 31 քվեն այլեւս ապահովում է անհրաժեշտ քանակը, եւ կարելի է արձանագրել, որ ապագա նախագահն ընտրվում է մեծամասնության համաձայնությամբ, խորհրդարանի գրեթե ամբողջ կազմով, բացառությամբ՝ «Ելք» խմբակցության։ Վերջինները հայտարարել էին, որ առաջադրելու են Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, սակայն նա պաշտոնական թեկնածու չի կարող դառնալ, քանի որ «Ծառուկյան» խմբակցության հավանական ձայներից զրկվելով, անհրաժեշտ 26 պատգամավորի կողմից առաջադրվելու հնարավորության փոխարեն ունի միայն իր խմբակցության 9 պատգամավորի աջակցությունը։

Շաբաթ օրը կայացած «Ծառուկյան» խմբակցության նիստում Գագիկ Ծառուկյանը հիմնավորել է իրենց կայացրած որոշումը։

Source: Yerkir Media
Link: Արմեն Սարգսյանը նախագահ կդառնա առաջին իսկ քվեարկությամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image