ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը մեղադրում են միմյանց

February 26, 2018

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը կողմնակալ ու հակասական է որակել պետդեպարտամենտի հայտարարությունը սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի տապալման մասին:

Մեկնաբանելով շաբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևը՝ դեսպանատունը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ը աջակցել է այս փաստաթղթի ընդունմանը:

«Այսքան կողմնակալ հայտարարությունները չեն կարող տարակուսանք չհարուցել: Ոչ-ոքի մտքով չի անցնում խոսել Ժնևյան գործնթացի տապալման մասին, չնայած նրան, որ դրա մեկնարկից հետո այս ողջ տարիների ընթացքում, ցավոք, որևէ նշանակալի տեղաշարժի սիրիական հակամարտության կարգավորման հարցում հնարավոր չի եղել հասնել»,- նշվում է դեսպանատան հայտարարությունում:

Տեղեկացնենք, որ շաբաթ երեկոյան ՄԱԿ-ը միաձայն բանաձեւ էր ընդունել, որը կոչ էր անում 30-օրյա հրադադար հաստատել Սիրիայի ողջ տարածքում՝ հումանիտար օգնություն կազմակերպելու համար։

Ժամեր անց Դամասկոսի մոտակայքում գտնվող Արեւելյան Գութան կրկին ռմբակոծության էր ենթարկվել։

Source: Yerkir Media
Link: ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը մեղադրում են միմյանց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image