Խոշորացված համայնքներում կներդրվի սոցիալական աշխատողի ինստիտուտը
March 2, 2018
Խոշորացված համայնքներում կներդրվի սոցիալական աշխատողի ինստիտուտը: Ամեն համայնք կունենա իր սոցիալական աշխատողը, որը պետք է բնակիչների մտահոգություններն ու խնդիրները ներկայացնի համայնքի ղեկավարին:
Այսօր «Համայնքային սոցիալական ծառայությունների բարելավման անհրաժեշտությունն ու հրատապությունը» թեմայով խորհրդաժողովի ընթացքում ոլորտի պատասխանատուներն այս հարցը քննարկել են համայնքների ղեկավարների հետ: